National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2026
2025 թ. ՊԵԿ-ը ներդրել է արհեստական բանականության նոր գործիքներ ու ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգ
1 / 1

2025 թվականին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ եւ տուրքեր են վճարվել պետական բյուջե: Բոլոր հարկատեսակներով մուտքերն ավելացել են, ինչը պայմանավորված է վարչարարության արդյունավետության բարձրացմամբ եւ ստվերի նվազմամբ: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածում ՊԵԿ-ի մասով նախատեսված ծախսերը կազմել են 131 մլրդ դրամ: Հիպոտեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի մասով նախատեսվել է 96,6 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 95,6 մլրդ դրամը: Ծրագրից 2025 թվականին օգտվել է 65 հազար շահառու:

«Առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 52,5 մլն դրամ, կատարողականը կազմել է 49,8 մլն դրամ:

Հարկային, մաքսային ծառայությունների մասով ծրագրին հատկացվել է 34,8 մլրդ դրամ, կատարողականը եղել է 29,2 մլրդ դրամ:

Ներկայացնելով նախորդ տարվա ձեռքբերումներն ու բարեփոխումները՝ զեկուցողը նշել է, որ ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ ու ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգ: Նվազել են հարկ վճարողների շրջանում այցելություններ ենթադրող ստուգումները, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը: Մաքսային գործունեության բարելավման նպատակով կոմիտեն ներդրել է էլեկտրոնային ծանուցումների հեռավար համակարգ:

Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է մաքսային համակարգում միջազգային համագործակցությանը, ապա պատասխանել է պատգամավորների հարցերին:


11.06.2026
Մատչելի խորհրդարաններից դեպի ներառական հասարակություն. Զարուհի Բաթոյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառմանը
Նյու Յորքում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների 19-րդ կոնֆերանսի (COSP19) շրջանակում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ելույթ է ունեցել «Քաղաքական մասնակցության խթանում. մատչելի խորհրդարանները՝ որպես հ...

11.06.2026
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2025 թ. իրականացրել է 17 բյուջետային ծրագիր եւ 106 միջոցառում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը 2025 թվականին ուղղված է եղել սոցիալական պաշտպանության համակարգի շարունակական զարգացմանը, սոցիալական ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացմանը, բնակչության խոցելի խմբերի աջակցության ապահովմանը, ինչպես նաեւ Կառավարության ծրագրով...

11.06.2026
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում եւ աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում,  աշխատավայրերում ուշացումների եւ դրանով պայմանավորված կարգապահական վեճերի նվազում, երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում: ՀՀ աշ...

11.06.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Քննարկվել է «ՀՀ սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձա...

11.06.2026
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

11.06.2026
Քննարկվել է քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման կանխարգելմանն ուղղված օրենքի նախագիծ
Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության ն...

11.06.2026
2025 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը՝ մի շարք գերատեսչություններում
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների ...

11.06.2026
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, կատարելագործումը եւ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հար...

11.06.2026
Փոփոխություններ են առաջարկվում Քրեակատարողական օրենսգրքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ նախատեսվում են օրենսդրական երաշխիքներ տ...

11.06.2026
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորությունը
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կալանքի եւ տնային կալանքի, ինչպես նաեւ ազատության սահմանափակմամբ զուգորդված այլ կարգավիճակում գտնվող անձանց ուղեկցումներն ու փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը Պետական-...

11.06.2026
Փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
Առաջարկում է Նավասարդն ամրագրել տոն՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր: Այն կնշվի  օգոստոսի 11-ին: Օրենսդրական առաջարկի հեղինակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ այս տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանն ու  տարածմանը, այլեւ կարե...

11.06.2026
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.06.2026
Քննարկվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2025 թ. բյուջետային հատկացումներն ու ծրագրերը
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Հունիսի 11-ի նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ո...

11.06.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.06.2026
2025 թ. Էկոնոմիկայի նախարարությունը 10 ծրագրի շրջանակում իրականացրել է 75 միջոցառում. Գեւորգ Պապոյան
2025 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, եւ երկրում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսակա աճ. ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Զեկուցողի խոսքով 2025 թվականին Էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 79,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ ...

11.06.2026
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

11.06.2026
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am