ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի ներկայացրած «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:
Հիմնական զեկուցող Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է Կառավարությունում, եւ հիմնական դրույթների շուրջ ձեռք է բերվել համաձայնություն: Նշվել է, որ, այնուամենայնիվ, որոշակի լրացուցիչ պարզաբանումների եւ լրամշակման անհրաժեշտություն կա:




