National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2026
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը
1 / 2

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել:

Ազգային ժողովը հունիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով քաղաքացիները երկար ժամանակ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը: Քննարկում է տեղի ունեցել նաեւ ՀՀ վարչապետի մոտ:

Նախարարի խոսքով ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են վարորդական  իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով տարբեր կարգավորումներ է նախատեսում:

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով առավել թիրախային ընթացակարգ:

Այսպես, վարորդական իրավունքի զրկման ժամկետն անցնելուց հետո, որը կարող է լինել 1, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը պետք է վճարի 50 հազար դրամ պետական տուրք եւ անցնի փորձաշրջան, որի ընթացքում նրան տրվելու է սահմանափակ՝ 6 բալային միավոր: Փորձաշրջանի ավարտից հետո, եթե ամեն ինչ հարթ է անցնում, ապա այդ դեպքում հաջորդ տարվա կտրվածքով նրան  տրվում է 13 բալային միավոր: «Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է կրկին զրկում, եւ անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից: Հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով»,- ասել է նախարարը:

Նաեւ սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմանով:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:


16.06.2026
Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
2024 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել էր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգում ունեցավ էական նշանակություն: Ներդրված մեթոդներն ու մոտեցումները եւ Կառավարության քաղաքականությունը բերել են նրան, որ այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կրթությունն ավելի...

16.06.2026
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության եւ քրեակատարողական փուլերում
Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության եւ թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը եւ դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ: Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգ...

16.06.2026
Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Ազգային ժողովի՝ հունիսի 16-ին հրավիրված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նա...

16.06.2026
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնությունը մշակվել է՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն ...

16.06.2026
Նոր կարգավորումներ են առաջարկվում մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում
Նախորդ շրջանում մեծածավալ փոփոխություններ են կատարվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, եւ այս ընթացքում կրկին լավարկումների անհրաժեշտություն է առաջացել: Ըստ այդմ՝ գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում վերոնշյալ օրենքում: Նոր կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ն...

16.06.2026
Հարակից զեկուցմամբ հանդես են եկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները
Խորհրդարանում քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես են եկել Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյա...

16.06.2026
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135 տոկոսով, ինչը նշանակում է, որ կարող ենք վստահ պնդել, որ հեղափոխությանը հաջորդող ...

16.06.2026
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի. ԱԺ-ն քննարկում է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նիստերի օրակարգը, որում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Հաջո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am