National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2026
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
1 / 4

Նախաձեռնությունը մշակվել է՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «ծնողական ժամ» հոդվածի սահմանմանը, որի դեպքում ծնողը կարող է բացակայել աշխատանքից եւ վարձատրվել:

«Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն մինչեւ տասներկու տարեկան մեկ եւ երկու երեխա, 1 ժամ կարող են բացակայել այն ծնողներ, որոնք ունեն երեք եւ ավելի երեխաներ»,- տեղեկացրել է փոխնախարարը: Նրա խոսքով հաշմանդամություն ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաների ծնողները՝ անկախ երեխայի կարգաթվից,  կարող են մեկ ժամ բացակայել աշխատանքից եւ վճարվել իրենց միջին հիմնական աշխատավարձով:

Գլխադասային՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: Նրա խոսքով «ծնողական ժամից» կարող են օգտվել երեխայի ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախաձեռնությունը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Առաջարկվում է արգելել խաղալ օնլայն կազինոներում բոլոր այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում եւ աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հեղինակի խոսքով ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել անձանց խաղային կախվածությունից եւ նվազեցնել այն սոցիալական աղետը, որն այսօր ստեղծված է օնլայն կազինոների հետեւանքով:

Նախաձեռնությունները քննարկվել են հունիսի 16-ի Ազգային ժողովի նիստում:
 


16.06.2026
Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
2024 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել էր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգում ունեցավ էական նշանակություն: Ներդրված մեթոդներն ու մոտեցումները եւ Կառավարության քաղաքականությունը բերել են նրան, որ այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կրթությունն ավելի...

16.06.2026
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության եւ քրեակատարողական փուլերում
Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության եւ թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը եւ դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ: Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգ...

16.06.2026
Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Ազգային ժողովի՝ հունիսի 16-ին հրավիրված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նա...

16.06.2026
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը
Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: Ազգային ժողովը հունիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությ...

16.06.2026
Նոր կարգավորումներ են առաջարկվում մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում
Նախորդ շրջանում մեծածավալ փոփոխություններ են կատարվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, եւ այս ընթացքում կրկին լավարկումների անհրաժեշտություն է առաջացել: Ըստ այդմ՝ գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում վերոնշյալ օրենքում: Նոր կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ն...

16.06.2026
Հարակից զեկուցմամբ հանդես են եկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները
Խորհրդարանում քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես են եկել Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյա...

16.06.2026
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135 տոկոսով, ինչը նշանակում է, որ կարող ենք վստահ պնդել, որ հեղափոխությանը հաջորդող ...

16.06.2026
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի. ԱԺ-ն քննարկում է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նիստերի օրակարգը, որում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Հաջո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am