National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.06.2026
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը
1 / 3

Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում  առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը;

Փոխնախարարի խոսքով նախագծի հիմնական նպատակն է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դատավարական իրավունքների պատշաճ ապահովումը եւ դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ դատարանը կարող է արտագնա նիստ անցկացնել հոգեբուժական կազմակերպությունում այն դեպքերում, երբ անձի հոգեկան վիճակի պատճառով նրա՝ դատական նիստին մասնակցությունն անհնար է: Սա դատավորին հնարավորություն կտա անմիջականորեն տեսակցել անձին եւ լսել նրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի ձեւավորած չափանիշներին համապատասխան:

Միաժամանակ, նախագծով սահմանվում են հստակ ժամկետներ, թե երբ պետք է քրեական վարույթը փոխակերպվի բժշկական հարկադրանքի վարույթի, եթե պարզվում է, որ մեղադրյալը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի հետ անհամատեղելի հոգեկան առողջության խնդիր: Նախաքննության փուլում քննիչը պարտավոր կլինի 24 ժամվա ընթացքում կայացնել համապատասխան որոշում, իսկ դատաքննության փուլում դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո, սեփական նախաձեռնությամբ կամ միջնորդությամբ, որոշում կկայացնի հնարավորինս սեղմ ժամկետում:

Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով այս կարգավորումները կբացառեն անհիմն ձգձգումները, հատկապես այն դեպքերում, երբ անձը վտանգ է ներկայացնում իր եւ հասարակության համար: Այդպիսի իրավիճակներում անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել անձի մեկուսացումը՝ բժշկական հսկողության անվտանգության միջոց կիրառելով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հարակից ելույթով հայտնել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ հորդորել պատգամավորներին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել օրենքի ընդունմանը:


17.06.2026
Խորհրդարանը քննարկել է սոցիալական աջակցության ոլորտին վերաբերելի օրենսդրական փաթեթ
«Սոցիալական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2024 թվականին: Դրանով սոցիալական աջակցության ոլորտում ստեղծվել են նոր կարգավորումներ ու մոտեցումներ, սակայն օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաեւ օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում ծագել են ո...

17.06.2026
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են հրավիրել
Հունիսի 17-ին արտահերթ նիստեր են հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովները: Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված օրենքների նախագծերը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քն...

17.06.2026
Առավել հասանելի հաղորդակցության ապահովում ԱԺ պատգամավորների հետ
Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է քաղաքացիների համար ապահովել առավել հասանելի հաղորդակցություն Ազգային ժողովի պատգամավորների հետ: Գործող կարգավորումներով սահմանված է, որ պատգամավորները պարտավոր են իրականացնել քաղաքացիների ընդունելություն, սակայն այդ գործընթացը ներկայում կազմակերպվում է ...

17.06.2026
ԱԺ-ն քննարկել է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքի նախագիծը
Ներկայումս առկա չէ տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որն օրենսդրական մակարդակով կկարգավորի քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ տոհմային տնտեսություն վարելու օրենսդրական հիմք...

17.06.2026
Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը
Նախագծի փոփոխության եւ լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: Նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել եւ կատարելագործել հավատարմագրման ոլորտի կա...

17.06.2026
Քննարկվել է ԵՄ երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
2025 թվականից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել արտահանելու ձուկ եւ ձկնամթերք Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն` ձուկ եւ ձկնամթերք արտադրող, պահպանում իրականացնող տնտեսավարողներն արտահանելու համար պետք է գրանցված լինեն Եվրոպական միութ...

17.06.2026
Ժամկետանց եւ կեղծ դեղերի ոչնչացման նկատմամբ կսահմանվի պատշաճ վերահսկողություն
Վերահսկողական գործիքակազմի ներկայիս բացակայությունը տեսչական մարմնին հնարավորություն չի տալիս լիարժեք պատկերացում կազմել դեղերի ոչնչացման իրական ընթացքի մասին: Այսինքն՝ փաստաթղթային ձեւակերպումից հետո առկա են հնարավոր ռիսկեր, եւ եղել են նախադեպեր, երբ այդ դեղերը կրկին հայտնվել են շուկայում ու իրացվե...

17.06.2026
Որոշ տույժեր կիրառելիս նախատեսվում է բացառել մերձավոր ազգականների հետ դատապարտյալի հաղորդակցման իրավունքի սահմանափակումը
Ազգային ժողովը հունիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ նախատեսվում են օրենսդրական երաշխիքներ տո...

17.06.2026
Ազդարարման համակարգի ինստիտուցիոնալ եւ գործնական կատարելագործմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման գործողությունների ծրագրից, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի 5-րդ փուլի գնահատման եւ...

17.06.2026
Նոր կարգավորումներ են առաջարկվում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանն ԱԺ հերթական նիստում քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Առաջարկվում է ընդլայնել ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը, որը ներկա...

17.06.2026
Կներդրվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ծավալուն բարեփոխումներով օրենսդրական նախաձեռնություն՝ առանցքային փոփոխություններով: Առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգի ներդնում: «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնությա...

17.06.2026
Խորհրդարանը քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը
Ներկայումս առկա են մի շարք իրավական բացեր, որոնք գործնականում դժվարություններ են առաջացնում որոշելու, թե որ իրավասու մարմինն է պարտավոր իրականացնել ձերբակալված, կալանավորված կամ տնային կալանքում գտնվող անձի փոխադրումը՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը: Այս մասին ԱԺ հերթական նիստում ասել է Արդարադատությ...

17.06.2026
Հայաստանի բանկային համակարգում հարկային նոր քաղաքականություն է ներդրվում
Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը նպատակ ունի վերանայել առեւտրային բանկերի հարկային միջավայրը: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հունիսի 17-ին հրավիրված ԱԺ հերթական նիստի ժամանակ: Փ...

17.06.2026
Համայնքային իշխանություններին ժամանակակից եւ արդյունավետ գործիքներ կտրամադրվեն. նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում
Առաջարկվող փոփոխությունները մշակվել են գործող իրավակարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների, Երեւանի քաղաքապետարանի եւ պետական մարմինների գործնական փորձի, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: Դրանց հիմնական նպատակը Երեւանում տեղական ինքնակառավարման արդյ...

17.06.2026
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող հաշվետվությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատ...

17.06.2026
Օրենսդրական փաթեթը միտված է քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի շրջանառության կանխարգելմանը
Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց մոտ արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հ...

17.06.2026
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
ՀՀ ԱԺ հունիսի 17-ին գումարված հերթական նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր փաթեթ, որի նպատակն է կատարելագործել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման արդեն գործող համակարգը: Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ն...

17.06.2026
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում` հստակեցնելով, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, Կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց ...

17.06.2026
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2026
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2026
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2026
Գործադիրը ներկայացրել է խաղամոլության կանխմանն ուղղված հերթական նախաձեռնությունը
Վերջին տարիներին խաղային ոլորտն էական փոփոխություն է կրել: Այժմ հասանելի են ինտերնետ կայքեր, բջջային հավելվածներ, որոնց միջոցով խաղադրույք կատարելն ու ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը դարձել է հասանելի եւ մի շարք մարտահրավերներ են առաջացել: Առաջարկվող կարգավորումները կօգնեն առավել արդյունավետ կի...

17.06.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2026
Խորհրդարանը մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման ...

17.06.2026
Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ Նավասարդ
Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերն ու դրանք բերվել են առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի: Այս մասին ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ԱԺ հունիսի 17-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկմա...

17.06.2026
Առաջարկվում է ձեւավորել մրցունակ, սոցիալապես արդար եւ ինստիտուցիոնալ առումով կայուն փորձնակության համակարգ
«Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյան: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ փորձնակները կարող են նա...

17.06.2026
Գրավիչ պայմաններ եւ նոր գործիքակազմ օրինապահ հարկ վճարողների համար
Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, դրա ներդրման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման կարգավորումների վերանայմամբ արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապ...

17.06.2026
Նախագիծ միտված Հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացմանը, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնմանը
Նախագծի ընդունման հիմնական նպատակը Հսկիչ դրամարկղային մեքենաների  համակարգի հետագա թվայնացումն է,  էլեկտրոնային ՀԴՄ-ի  կիրառության ոլորտների ընդլայնումը եւ դրա՝ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումը: Այս մասին ասել է  ՀՀ պետական եկամու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am