National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.06.2026
Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թ. գործունեության մասին հաղորդումը
1 / 2

Ազգային ժողովը հունիսի 18-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին  հաղորդումը:  

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է 2025 թվականի հանձնաժողովի գործունեության արդյունքները՝ նշելով, որ հաշվետու տարում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի եւ Համաշխարհային բանկի  մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի» եւ «Էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերը:

Հաշվետու տարվա ընթացքում լրամշակվել են նաեւ էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հիմնարար իրավական ակտերը՝ մեծածախ եւ մանրածախ շուկաների առեւտրային կանոնները,  հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը եւ կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:

Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ: «Եթե 2022 թվականին ազատական հատվածի սպառումը կազմել էր ներքին սպառման շուրջ 5,3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20,1 տոկոս, 2024 թվականին՝ 27,8 տոկոս, իսկ 2025 թվականին այն հասել է արդեն 33,2 տոկոսի: Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474,5 միլիոն կիլովատ ժամ սպառման ծավալ մուտք է գործել ազատական շուկա»,- ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը:

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների եւ պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Նույն իրավիճակն է պահպանվել նաեւ էլեկտրաէներգիայի եւ խմելու ջրի ոլորտներում՝ տարվա ընթացքում հոսանքի, գազի եւ ջրի սակագները մնացել են անփոփոխ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, 20-ը եղել են կառուցման փուլում՝ 38 մեգավատ հզորությամբ: Արեւային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արեւային էլեկտրակայան՝ 448 մեգավատ հզորությամբ, եւս 42-ը՝ կառուցման փուլում՝ 183 մեգավատ հզորությամբ: Նշվել է, որ հեռահաղորդակցության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Շարժական կապի բաժանորդների թիվը 2025 թվականի տարեվերջին կազմել է 4,151,192՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,792-ով: Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3,550,621՝ աճելով 8.94 տոկոսով: Հանրապետությունում գործում է ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որոնցից 170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երեւանում: Ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 624,985՝ աճելով 3,5 տոկոսով:

 2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում-բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:

Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 191,2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ 88,5 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Միաժամանակ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10,3 միլիարդ դրամ, որի հիմնական մասը՝ 9,7 միլիարդ դրամ, ձեւավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործման եւ թույլտվությունների տրամադրման գծով մուտքերից: Լիցենզիայի տուրքերից մուտքագրվել է 382,3 միլիոն դրամ, իսկ իրավական ակտերի խախտումների համար  կարգավորվող անձանց կողմից վճարվել է 227,4 միլիոն դրամ:


18.06.2026
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 19-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40:...

18.06.2026
Էդուարդ Հակոբյանը խորհրդարանին է ներկայացրել ՊԵԿ-ի 2025 թ. գործունեության մասին հաղորդումը
2025 թվականը հարկային եւ մաքսային վարչարարության տեսանկյունից բեկումնային էր: Ամենակարեւոր ձեռքբերումն այն բանաձեւի եւ ուղենիշների սահմանումն է, որոնց շուրջ պիտի գործի Պետական եկամուտների կոմիտեն, եւ դա մեզ հաջողվել է. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: ՀՀ ԱԺ հունիսի 18...

18.06.2026
Ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ նախորդ տարվա գործունեության թիրախները
2025 թվականին, ինչպես նախորդ տարիներին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն ուղղված է եղել հիմնական թիրախներին՝  հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն ավելի դյուրին դար...

18.06.2026
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2025 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկվել է ԱԺ նիստում
Հունիսի 18-ին Ազգային ժողովը քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ կառույցը գործում է անկախ՝ ինքնուրույն սահմանելով հաշվեքննությունների թեմաներն ու առաջնահերթությունները, սակայն, միեւնույն...

18.06.2026
Սյունիքի մարզում իրականացվելիք ծրագրով նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը
Հայաստանում ջրային եւ ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածություն կա, ինչպես նաեւ ջրի կորստի բարձր մակարդակ: Միեւնույն ժամանակ, կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ստեղծում ջրային ոլորտի արդյունավետ կառավարման եւ գյուղատնտեսության կայուն զարգացման համար:...

18.06.2026
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Հանձնաժողովի ինտերակտիվ կայքի այցելուների քանակը 2022 թվականի համեմատ ավելացել է 2,5 անգամ: 2025 թվականին նշանակվել է 1 մլրդ 940 մլն 322 հազար դրամի չափով տուգանք, իսկ պետական բյուջե փաստացի վճարված տուգանքի չափը կազմել է 1 մլրդ 84 մլն 309 հազար դրամ: 2025 թվականին պետական մարմիններին տրված նախազգու...

18.06.2026
Քննարկվել է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի զեկուցմամբ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է ոլորտի հիմնական ռիսկերին ու զարգացումներին: 2026 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից ամենակարեւոր անորոշ...

18.06.2026
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ ե...

18.06.2026
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Զեկուցողի խոսքով առաջինից երկր...

18.06.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.06.2026
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է կանոնակարգել դեղերի շրջանառության ոլորտը
Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության եւ մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդունված կանոններին ՀՀ օրե...

18.06.2026
Լրացուցիչ հնարավորություններ ներդրումային ֆոնդերի եւ հայաստանյան ընկերությունների համար
Նախագծով առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանել 99: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ՀՀ ԱԺ հունիսի 18-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխությո...

18.06.2026
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է խթանել գնումների համակարգի արդիականացումը
Նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են իրականացվում գնումների համակարգում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հա...

18.06.2026
Նոր կարգավորումներ են առաջարկվում քաղաքացիական օրենսդրությունում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է քաղաքացիական օրենսդրություն ներառել երկու նոր ինստիտուտ՝ «հետադարձ հիպոտեկը» եւ «ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը»: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն առա...

18.06.2026
Օրենսդրական փոփոխություններ կադաստրային քարտեզների ուղղման գործընթացում
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից, ինչպիսիք են, մասնավորապես, կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալները: ՀՀ ԱԺ հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գ...

18.06.2026
Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ
Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, երկրի տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի  վերակառուցման կարգն ու պայմանները: Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտը, իսկ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահվում  է Կենտրոնական բանկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am