2025 թվականին, ինչպես նախորդ տարիներին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն ուղղված է եղել հիմնական թիրախներին՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելուն, կուսակցությունների ֆինանսական գործառույթի գործնական կիրառման միջոցով հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովմանը, բարեվարքության ուսումնասիրման գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխարգելելուն եւ ընթացիկ պաշտոնավարումը կանխելուն, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանը եւ հանրային իրազեկման բարձրացմանը, նաեւ հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնմանը եւ կատարելագործմանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացման շրջանակում զեկուցողն ընդգծել է, որ 2025 թվականին իրենց գործունեությունը հիմնականում ուղղված էր նախորդ տարիներին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների եւ ներդրված նոր ինստիտուտների կիրարկմանը եւ դրա միջոցով խնդիրների ու բացերի վերհանմանը, ինստիտուտների կատարելագործմանը:
Բարեվարքության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները Մարիամ Գալստյանը դասակարգել է 4 հիմնական ուղղությունների՝ խորհրդատվական-մեթոդական աջակցություն, մշտադիտարկման միջոցով խնդիրների վերհանում եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում, առեւերույթ խախտման դեպքերի քննություն եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների կայացում, կրթական եւ իրազեկման աշխատանքների իրականացում:
Հաղորդումն ամբողջությամբ՝
այստեղ:




