«Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը հիշեցրել է, որ կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվել է «անօթեւան» հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել հուլիսի 2-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում:




