National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.07.2026
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 2

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց տրվել են դրական եզրակացություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի խոսքով առաջարկներ չեն ներկայացվել:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Առաջին ընթերցմամբ առաջարկվող լրացումները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
 

Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Գեւորգ Քոչարյանն ընդգծել է, որ այն փոփոխությունների չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է նաեւ ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Նախագծի առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւս ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գեւորգ Քոչարյանը:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի զեկուցել է երկրորդ ընթերցմամբ:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են մի շարք փոփոխություններ, ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն էլ երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչ Աստղիկ Թումանյանը:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
 


01.07.2026
Փոփոխություններ եւ լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում
Առաջարկվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրվանից հետո ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցո...

01.07.2026
Պետականակենտրոն մոտեցումը՝ ԱԺ պատգամավորի` երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Հասմիկ Հակոբյանը հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին գումարված արտ...

01.07.2026
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրության վավերացման հարցին
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարեւոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, կառավարման, հանրահռչակման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը...

01.07.2026
Խորհրդարանում հյուրընկալվել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հուլիսի 1-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական...

01.07.2026
Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքու...

01.07.2026
Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Թագուհի Ղազարյանը հեղինակել են օրենսդրական նախագիծ, որը միտված է ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթե...

01.07.2026
Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն. միաժամանակ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն
Քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչեւ օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ օրիանականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաեւ, որ բոլոր այն ինքնակամ կառույցները,...

01.07.2026
Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարեւոր խնդիր է
««Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ն...

01.07.2026
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության հետ
Հայաստանի համար Գերմանիան ոչ միայն Եվրոպական միության առանցքային պետություններից է, այլ հուսալի գործընկեր՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման եւ խորհրդարանական կառավարման համակարգի կատարելագործման հարցում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանութ...

01.07.2026
ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն
Հայաստանի Հանրապետությունում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պար...

01.07.2026
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ...

01.07.2026
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
«Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը հիշեց...

01.07.2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: ...

01.07.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

01.07.2026
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.07.2026
Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում
ՀՀ ԱԺ  պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթ...

01.07.2026
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց տրվել են դրական եզրակացություններ: Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Քաղ...

01.07.2026
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.07.2026
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

01.07.2026
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.07.2026
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.07.2026
ՀՀ ԱԺ նախագահի որոշումը «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին» 2026 թվականի հունիսի 26-ի ՆՈ-60-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 925-Ա որոշման մեջ փոփոխություն եւ  լրացում կատարելու մասին N 940-Ա որոշումը՝  որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին» 2026 թվականի հունիսի 26-ի ՆՈ-60-Լ որոշմ...

01.07.2026
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա հուլիսի 2-ին՝ ժամը 10:00-ին, 414 դահլիճում: Հուլիսի 2-ին՝ ժամը 09:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am