ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին:
«Բանկերի վերակառուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել այն փոփոխություններն ու լրացումները, որոնք առաջարկվում է կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական ու հարկային օրենսգրքերում:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Նա առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթի` ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը:
Կառավարությունն ընդունել է պատգամավորի առաջարկը:
Օրենքների նախագծերը կքննարկվեն այսօր գումարվող ԱԺ արտահերթ նստաշրջանում:




