Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ին, 314 դահլիճում:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 դահլիճում:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ:




