National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.7.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.07.2026
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարած արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Ընդունման արդյունքում կապահովվի մեղադրյալների կամ դատապարտյալների՝ տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցությունը, ինչը կնպաստի ողջամիտ ժամկետներում գործերի դատական քննության իրականացմանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Խորհրդարանը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Ըստ նախագծի հեղինակի՝ նախաձեռնության նպատակը պատգամավոր-քաղաքացի կապն ավելի մատչելի դարձնելն է:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը հայտնել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Քննարկվել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Փաթեթում կատարված փոփոխությունները խմբագրական բնույթի են:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Նախաձեռնության ընդունման նպատակն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտների ընդլայնումն է եւ դրանք՝ որպես սովորական ՀԴՄ-ներին այլընտրանքային տարբերակ, կիրառելու հնարավորության ապահովումը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների արտոնությունների շրջանակը:

Կարգավորումները՝ այստեղ:

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրենսդրական նախաձենության ընդունման նպատակը Երեւանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին արդիական ու գործուն միջոցների տրամադրումը, ինչպես նաեւ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

«Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները եւս ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է երկրորդ ըթերցմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի խոսքով առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«Բանկերի վերակառուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:

Կարգավորումները՝ այստեղ:

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Գեւորգ Քոչարյանն ընդգծել է, որ այն փոփոխությունների չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ձերբակալված, կալանավորված (այդ թվում՝ տնային կալանքի տակ գտնվող) եւ դատապարտված անձանց փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը բացառելու համար:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակաուղղված է ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացմանը եւ նոր գործուն մեխանիզմների միջոցով դեպքերի վիճակագրության վարման կատարելագործմանը: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում, եւ որպես հետեւանք` նաեւ ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար:

Կարգավորումները՝ այստեղ:  

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը հուլիսի 3-ին:
 


02.07.2026
Քննարկվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի շարունակական եւ արդյունավետ աշխատանքի ապահովմանը միտված օրենքի նախագիծը
Գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտելուց հետո միայն Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը: Այդ նպատակով օրենքը նախատեսում...

02.07.2026
Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն
Առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներում եւ խստացնել սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար: Նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման եւ նվազեցման համար: Պատգամավ...

02.07.2026
Առաջարկվում է փոփոխել պատգամավորների երդման տեքստը
Հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում: Նախագծի հիմնական զեկուցող, Պետական-ի...

02.07.2026
Պատասխանատվություն կսահմանվի առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում
Օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաեւ հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար, ինչպես նաեւ ամրագրվում են մինչդատական վարույթի կամ դա...

02.07.2026
Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը
Ավանդույթ է դարձել, որ Կառավարությունն ակցիզային հարկով հարկվող ապրանքների արտադրողների, ներմուծողների եւ սպառողների համար կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու նպատակով առաջարկում է սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր առաջիկա երեք տարիների համար: Այս համատեքստում, ընթացիկ եռամյա ժամանակահատված...

02.07.2026
Կառավարությանը լիազորություն կտրվի՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում
Գործադիրն առաջարկում է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Հեղինակի՝ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով գործող իրավակարգավորումները չեն նախ...

02.07.2026
Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Հարցը հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել Պետական-իրավական հարցերի մշտական հա...

02.07.2026
Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
Առաջարկվում է Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորություն, պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակման ու իրականացման, ինչպես նաեւ կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը...

02.07.2026
ՀՀ բնակավայրերի հիմնական մուտքերում կտեղադրվի Հայաստանի պետական դրոշը. օրենսդիրը միասնական ու հստակ կարգավորումներ է սահմանում
Ներկայումս Հայաստանում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գ...

02.07.2026
Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները՝ թույլատրելով որոշակի պայմաններով օրինականացնել նաեւ 2022 թվականից հետո կառուցված շինությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստ...

02.07.2026
Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց համար
ՀՀ-ում առաջին անգամ կիրականացվի ռեաբիլիտացման ծրագիր ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց համար: Դա ուղղակիորեն բխում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից: Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է ԱԺ մարդու իր...

02.07.2026
Հանձնաժողովում քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորություն, պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակման ու իրականացման, ինչպես նաեւ կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությու...

02.07.2026
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Հուլիսի 2-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է  ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հե...

02.07.2026
Քննարկվել են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնության նպատակն է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների կամ ագրոքիմիկատների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման լիազորություն,...

02.07.2026
Օրենքների նախագծերը կքննարկվեն ԱԺ արտահերթ նստաշրջանում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին: «Բանկերի վերակառուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկա...

02.07.2026
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նե...

02.07.2026
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.07.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am