National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.07.2026
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 3

Ազգային ժողովը հուլիսի 3-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ««Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Զեկուցողի խոսքով կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար: Կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով:

Փաստաթղթի համաձայն՝ ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի բոլոր այն հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ, մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են ջրի տակ: «Դրանք կարող են ներառել հնագիտական հուշարձաններ, շինություններ, կառույցներ, բնակավայրերի մնացորդներ, նավեր, նավաբեկություններ, օդանավեր, պատմական առարկաներ, ինչպես նաեւ մարդկային գործունեության այլ նյութական վկայություններ»,- ընդգծել է նախարարը:

Կոնվենցիայով սահմանվում է, որ մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ կիրառելով այդ նպատակով առկա լավագույն գործնական միջոցները եւ միջազգային մասնագիտական չափանիշները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով Հայաստանի՝ կոնվենցիային միանալու հարցը կարեւոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պաշտպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ոլորտի փորձագետների գնահատմամբ Սեւանա լճում եւ ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության եւ իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաեւ համապատասխան միջազգային չափանիշների կիրառում:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենքն ընդունվել է:


03.07.2026
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ ընդունվել են երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը
Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տա...

03.07.2026
Պարզաբանում
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկ...

03.07.2026
Ավարտվեց ԱԺ 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը
Ավարտվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը: Հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր:...

03.07.2026
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 3-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած առաջարկն...

03.07.2026
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը
Համաձայնագրով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի հանրապետության դեսպանության շենքերի ...

03.07.2026
Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարեւոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Այս մասին ասել է Կրթության, գիտու...

03.07.2026
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

03.07.2026
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

03.07.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ին, 314 դահլիճում:Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am