National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.07.2026
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը
1 / 2

Համաձայնագրով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 դրամ:

Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքի Արգանատի փողոցում շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 տենգե: Այս մասին հուլիսի 3-ին կայացած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ հողատարածքը վարձակալությամբ ստացող կողմն իրավունք չունի ընդլայնելու, վաճառելու, ծանրաբեռնելու, որպես սեփականություն՝ փոխանցելու, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու երրորդ կողմի համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը՝ առանց ընդունող պետության հստակ արտահայտված գրավոր համաձայնության:

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ եւ ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է:


03.07.2026
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ ընդունվել են երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը
Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տա...

03.07.2026
Պարզաբանում
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկ...

03.07.2026
Ավարտվեց ԱԺ 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը
Ավարտվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը: Հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր:...

03.07.2026
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 3-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած առաջարկն...

03.07.2026
Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարեւոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Այս մասին ասել է Կրթության, գիտու...

03.07.2026
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Ազգային ժողովը հուլիսի 3-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ««Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժ...

03.07.2026
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

03.07.2026
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

03.07.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.07.2026
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ին, 314 դահլիճում:Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am