Տպել
11.10.2007
Ռումինիայի պաշտպանության նախարարը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 11-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը ընդունեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ռումինիայի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս այցի ընթացքում արդեն հաստատվել է  երկու երկրների պաշտպանության ոլորտի համագործակցության ծրագիրը հաջորդ տարվա համար, որոշվել է պարբերաբար անցկացնել համատեղ քննարկումներ պաշտպանության նախարարների,  մասնագետների, փորձագետների մակարդակներով: Երկու երկրներն ունեն ընդհանուր խնդիրներ, որոնք վերաբերում են Սեւծովյան տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, իրավական դաշտի կատարելագործման, կադրերի վերապատրաստման, տեխնիկական համագործակցության միջոցներով փոխադարձ գործնական աջակցություն ցուցաբերելուն:

Պարոն Աղաբեկյանը բարձր գնահատեց Ռումինիայի` պաշտպանության ոլորտում կատարած բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար: Նա անդրադարձավ նաեւ  ռազմատեխնիկական համաձայնագրով երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու  անհրաժեշտությանը:

Երկուստեք նախապատվություն տրվեց հիմնախնդիրների քաղաքական լուծումներին եւ  ռազմատեխնիկական համագործակցության զարգացման առումով կարեւորվեց երկու երկրների խորհրդարանների դերը:


11.10.2007
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը
Հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում իր աշխատանքները սկսեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը: Կենտրոնը հիմնադրվել է 1977 թ.   Եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովի որոշմամբ: Հիսունից ավելի երկրներ մասնակցում են կենտրո...

11.10.2007
Ավստրիայի դեսպանն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալիգարիսին:Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: Աժ նախագահի գնահատմամբ` միջազգային կառույ...

11.10.2007
Հանդիպում հանձնաժողովում
        Հոկտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Մարիուս Կալիգարիսին:Բարձր գնահատելով  հայ-ավստրիական հարաբերությունները` Արմեն  Ռուստամյանը կար...

11.10.2007
Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը
Հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի խորհրդարանի անունից երախտիքի խոսք հայտնեց ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործընկերներին, ովքեր, դրսեւորելով բարձր որակային հատկանիշներ ե...