Տպել
05.03.2008
ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հետընտրական փաստահավաք առաքելության հանդիպումները

Մարտի 6-7-ին Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:

Մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:

Նույն օրը պարոն Պրեսկոտը կհանդիպի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Մարտի 6-ին պարոն Պրեսկոտը կհանդիպի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:

Հայաստանում նախագահական ընտրությունները ‎դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցութունների ղեկավարների հետ:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հետ:

Մարտի 6-ին պարոն Պրեսկոտին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: