Տպել
14.01.2010
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը, նոր ծրագրեր իրականացնելով, պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ»
1 / 1

Հունվարի 14-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Պրն. Աբրահամյանը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի խորհրդարանը, նոր ծրագրեր իրականացնելով, պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ:

Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը եւ տիկին Չիման քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանք առանձնացրեցին մի շարք հեռանկարային ոլորտներ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները զարգացնելու նպատակով նոր ծրագրեր մշակելու եւ իրագործելու համար:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: