Տպել
26.01.2010
Հովիկ Աբրահամյան. «Ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար»
1 / 1

Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ անցած տարիների ընթացքում ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան 2008թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հետագայում եւս ՀՀ ու ՉԺՀ համագործակցությունը շարունակի զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում` օգտագործելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին ՀՀ եւ ՉԺՀ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: 
  
Ամփոփելով զրույցը` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Ցզյուինին իր աշխատանքային ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ պարոն Ցզյուինի բարեկամական կապը Հայաստանի հետ կշարունակի նաեւ իր դիվանագիտական առաքելությունը Երեւանում ավարտելուց հետո:
 


26.01.2010
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 26-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ ...

26.01.2010
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները վերահաստատվեցին
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ եւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Հանձնաժողովի օրակարգում ...