Տպել
29.01.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Հունվարի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  1-4-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ  նստաշրջանի օրակարգի նախագծում  ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի  եւ փետրվարի  1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն փետրվարի 1-ի ԱԺ նիստում:
 


29.01.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին
 Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ բուհի խորհրդի նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ։ Օրակարգի երկու հարցին՝ «ՀՊՏՀ 2009 թվականի ուսո...

29.01.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
  Հունվարի 29-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:   ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարե...