Տպել
20.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկայացված 600 ստեղծագործություններից ցուցադրման համար ընտրվել են 250-ը: Դրանցից   մի քանիսը պետությունը ձեռք կբերի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով:

Մշակույթի նախարար Հասմիկ  Պողոսյանի եւ նկարիչների միության նախագահի ուղեկցությամբ Հայաստանի  խորհրդարանի ղեկավարը շրջել է սրահներով` ծանոթանալով Հայաստանի եւ սփյուռքի արվեստագետների` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը վերաբերող   աշխատանքներին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել արվեստագետներ ու արվեստասերներ, հասարակական, քաղաքական գործիչներ: