Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարեւորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում:
Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը:
ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, որոշեց մինչեւ 15, 30 եւ 90 օրերով հետաձգել 8 օրինագծերի քննարկումը: Առաջին ընթերցումով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Պետական ն...
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունել է հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին: 2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա: ՀՀ Ազգային ժո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 22-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` նրանց խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-էմիրաթական, հայ-թուրքական հարաբերությունն...