Տպել
22.04.2010
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, որոշեց մինչեւ 15, 30 եւ 90 օրերով հետաձգել 8 օրինագծերի քննարկումը:

Առաջին ընթերցումով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվեց, որ փոփոխություններով առաջարկվում է լուծել պետական նպաստների նշանակման  եւ վճարման իրավակիրառական պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ, հստակեցնել գործող մեխանիզմները եւ մեծացնել ընտանեկան նպաստի հասցեականությունը:

Հանձնաժողովը որոշեց քննարկված օրենդրական փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն առաջին ընթերցումով քննարկեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ  աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենսդրական փաթեթը:  ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով  եւ լրացումներով նախատեսվում է պարզեցնել եւ հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՄԱԿ-ի կոնվենցիաներով ամրագրված դրույթներին:

Հանձնաժողովը որոշեց քննարկված օրենդրական փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում, բացառությամբ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված` բանավոր պայմանագրի ինստիտուտի մասին, 8-րդ հոդվածով նախատեսված` աշխատողների ժողովի /համաժողովի/ կողմից ընտրված մարմինների մասին եւ 39-րդ հոդվածով նախատեսված` աշխատողների կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված դրույթների:  Առաջարկվեց նշված դրույթների հստակեցման համար կազմակերպել աշխատանքային քննարկումներ  եւ դրանք համապատասխանեցնել ստորագրված կոնվենցիաներին ու համապատասխան իրավասու մարմինների կայացրած որոշումների կապակցությամբ ստացված պարզաբանումներին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...