Տպել
05.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
1 / 1

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեր տոնը, ցանկանում եմ, որ  ազգանվեր ու աստվածահաճո այն գործը, որ  կատարում  եք ամենօրյա տքնաջան աշխատանքով,  նվիրումով ու սիրով, ձեր աշակերտները  երախտագիտությամբ ու գնահատանքով փոխհատուցեն: Թող իրականանան աշակերտների հետ կապված ձեր թաքուն իղձերն ու նպատակները,   ձեր փոխանցած  գիտելիքն ու սերը  նրանց կյանքի ուղեկիցը դառնան եւ ձեր սրտերը գոհունակությամբ լցվեն: Ես համոզված եմ` այդ դեպքում երջանիկ կլինեք:

Ինչ խոսք, ազգապահպանման, սերնդի զարգացման ու դաստիարակության գործում ամենամեծը ուսուցչի վաստակն է: Որպեսզի խոսքերս ընդհանրական բնույթ չունենան, ասեմ,որ ուսուցչի հսկայական վաստակի ու դերի  ամենախոսուն փաստն այն է, որ բոլորը կրթության, հետեւաբար նաեւ ուսուցչի կարիք ունեն: Բոլորը ուսուցիչ ունեն, բայց բոլորը չէ, որ ուսուցիչ են:

Սիրելի ուսուցիչներ, ցանկանում եմ ձեզ առողջություն եւ  երջանկություն,  ձեր վեհ առաքելության գործում մաղթում եմ ձեզ անսահման  կորով ու նվիրում:


05.10.2010
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եվ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եվ միջազգային պայմանագրերը: Ուսուցչի միջազգային օրվա առթիվ հանրապետության ուսուցիչներին ջերմորեն շնորհավորեց եվ բարեմաղթանքներ հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:...