Տպել
08.10.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի պատվիրակությանը
1 / 5

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   Երեւանում  ընթացող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին, «Ֆրանսիայի միավորված քաղաքների միության» նախագահ Շարլ Ժոսլենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը  նշեց, որ  ուրախ է  պատվիրակության կազմում տեսնել նաեւ խորհրդարանականների, ովքեր   մեծ  աշխատանք են տանում Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ թե տեղական մարմիններում եւ թե խորհրդարանական բարեկամության խմբերում: Նա կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տեղական իշխանությունների մակարդակով իրականացող արդյունավետ համագործակցությունը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թվով 30 գործընկերային կապեր:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբեք չի մոռացվի Ֆրանսիայի քաղաքների համերաշխության դրսեւորումը 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին: Հայաստանին մարդասիրական աջակցություն ցուցաբերած Ֆրանսիայի քաղաքներն առաջինների շարքում էին` նման կերպ արտահայտելով Հայաստանի հանդեպ ֆրանսիացի ժողովրդի համակրանքն ու բարեկամական վերաբերմունքը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից Հայաստանի գործընկեր քաղաքներում իրագործված եւ դեռեւս իրականացման  փուլում գտնվող համագործակցային ծրագրերը, որոնք լրացնում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պետական բարձր մակարդակով փոխգործակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ  Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամությունը եւ դրա հիման վրա ծավալվող ապակենտրոնացված համագործակցությունը  օրեցօր նպաստում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդմանը, որտեղ իր նշանակալի դերակատարությունն ունի նաեւ Ֆրանսիայի այդ նույն քաղաքների հայ համայնքը: Անդրադառնալով Երեւանում անցկացվող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ այն երկու կողմերի երակարատեւ աշխատանքի արդյունք է եւ կարեւորեց համաժողովի օրակարգային թեմաները, որոնք, հետագա համագործակցության համար գերակա ոլորտներ կհանդիսանան: Նա նաեւ կարեւորեց համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժեքավոր ձեռքբերում կլինի այս բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման համար: Նա համոզմունք հայտնեց, որ  նման համաժողովների հաճախականության հաստատումը անհրաժեշտ քայլ է, որոնց շրջանակներում կարող են նախանշվել ապակենտրոնացված համագործակցության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները եւ դրանց իրականացման մեխանիզմները:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ նշեց, որ համաժողովը շատ արդյունավետ ընթացավ: Նա ընդգծեց, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում եւ տեղական ինքնակառավարման ոլորտում  երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նա բարձր գնահատեց երկու երկների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` փաստելով, որ Հայաստանի անկախության տոնը միակ օտարերկրյա տոնն է, որ նշվում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել:

Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ  խորհրդարանի գործունեությանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:

Հանդիպումից հետո   ֆրանսիացի հյուրերը եղան Ազգային ժողովի վերակառուցված դահլիճում:


08.10.2010
Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին
Հոկտեմբերի 8-ին երկօրյա  աշխատանքային այցով Հայաստան ժամանեց  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:    Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի...

08.10.2010
Դռնփակ նիստ հանձնաժողովում
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում  Հրայր Կարապետյանի նախագահությամբ  տեղի ունեցավ դռնփակ նիստ, որտեղ անդրադարձ եղավ բանակում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանության նախարարության համապատասխան կառույցն...

08.10.2010
ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին
ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՐՈՆ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ ԵԱՀԿ - Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ ԷՖԹԻՄԻՈՒԻՆ   Հոկտեմբերի 5-ին` գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացե...