Տպել
14.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն
1 / 2

Հոկտեմբերի 14-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը  ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատեւ առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ: Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն  ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը եւ Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ եւ առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

 Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:


14.10.2010
Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատեւ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին։  Հանդիպմանը, գոհունակություն հայտելով Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հա...

14.10.2010
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը շարունակվում է
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 125-ամյակին, մեկնարկել է սեպտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 1-ից ընթանում է փառատոնի մարզային`  2-րդ փուլը, որը մեկնարկել է Գեղարքուն...

14.10.2010
Տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում  տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ  պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Հերմինե Նաղդալյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք ներկայացրին ԵԽԽՎ 2010 թ. նստաշրջանի 4-րդ մասի աշխատանքների արդյունքները: Պատվիր...