Տպել
25.10.2010
Ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 1

Հոկտեմբերի 25-ին ԱԺ կանաչ սրահում բացվեց հայ  գեղանկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը:

Էդվարդ Սասունը, ում համար տարին հոբելյանական է` լրանում է նրա  55-ամյակը, ծնվել է Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում, մտավորականների ընտանիքում: Ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, այնուհետեւ` Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան:

Գեղանկարիչ Էդվարդ Սասունը  երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Թաիլանդում, անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցել հարավասիական երկրներում եւ Ժնեւում: Նա ՌԴ նկարիչների միության անդամ է:

-Էդվարդ Սասունի գեղանկարչական աշխատանքները  բազմաժանր են եւ ունեն տարբեր թեմատիկ ուղղվածություն, ողողված են արեւելյան ջերմությամբ,-ներկայացնելով նկարչին, ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Իր խոսքում Էդվարդ Սասունը շնորհավորեց հայ ժողովրդին` վերակառուցված ԱԺ նիստերի դահլիճի բացման առթիվ եւ շնորհակալություն հայտնեց իր անհատական ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար, ինչը ոգեւորում է եւ տալիս ստեղծագործելու  նոր եռանդ եւ ներշնչանք:


25.10.2010
Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց վերակառուցված դահլիճում
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի  հաստատումով, որից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում քննարկված 13 օրինագծեր եւ վավերացրին 7 միջազգային պայմանագրեր: ԱԺ պատգամավորները քննարկեցին ն...

25.10.2010
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին...