Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց աշխատանքում` ի նպաստ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ արդյունավետ համագործակցության:
Դեսպան Շմուել Մեյրոմը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ ամեն ինչ կանի երկու երկրների հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր ոճրագործություն, ցեղասպանություն պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում բացառվի այդօրինակ հանցագործությունների կրկնությունը: Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ վստահ է, որ կարողանալու է վերականգնել պատմական արդարությունը:
Զրուցակիցները կարեւորեցին միջպետական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում եւ մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծման եւ փոխայցելությունների միջոցով միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Խորհրդարանական ճեպազրույցները
Ազգային ժողովի խմբակցությունները հոկտեմբերի 29-ի ճեպազրույցներում ամփոփեցին քառօրյա նիստերի աշխատանքները, միաժամանակ անդրադարձան քաղաքական մի քանի կարեւոր իրադարձությունների: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քառօրյայի ընթացքում քննարկված նախագծերից առանձնացրեց «Նվազագույն...
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 29-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ մինչեւ 30 օրով հետաձգվեց «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքեում լրացում կատարելու մասին» եւ մինչեւ ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին եւ Դամիեն Աբադին: Կարեւորելով Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրոպական եւ մի...
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի եւ Դամիեն Աբադի հանդիպումները ՀՀ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին / Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ/ եւ Դամիեն Աբադիին /Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ/: ՀՀ ԱԺ արտաքին ...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդար...