Տպել
05.04.2011
Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ
1 / 2

Մարտի 29-ին Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր նաեւ Ելփին գյուղ, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել:

Ապրիլի 5-ին Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում գյուղացիները պատմեցին իրենց խնդիրների ու հոգսերի մասին: ԱԺ նախագահը, կարեւորելով գյուղի խնդիրների լուծումը, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը:

Հանդիպումից հետո Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի հրավերի ու ընդունելության  համար եւ հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով, որ գյուղը ոռոգման ջրի ներքին ցանցի խնդիր ունի, ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ է տրամադրել: Խորհրդարանի ղեկավարի աջակցությամբ Ելփինը նաեւ 10 տոննա ազոտական պարարտանյութ կստանա: Ելփինցիները ԱԺ նախագահի մոտ բարձրացրել են նաեւ գյուղում ջրամբար կառուցելու հարցը: ԱԺ նախագահը խոստացել է մասնագետներ ուղարկել, որոնք կուսումնասիրեն դրա հնարավորությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Ելփինի բնակիչները շրջեցին ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետեւ լուսանկարվեցին խորհրդարանի ղեկավարի հետ:


05.04.2011
Խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ, ապրիլի 5-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Օրենսդիրները  պետական գերատեսչո...

05.04.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր` (1-1.2-1)  Նշված թափու...

05.04.2011
Մամլո ասուլիս խորհրդարանում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչ...