Տպել
05.04.2011
Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ
1 / 2

Մարտի 29-ին Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր նաեւ Ելփին գյուղ, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել:

Ապրիլի 5-ին Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում գյուղացիները պատմեցին իրենց խնդիրների ու հոգսերի մասին: ԱԺ նախագահը, կարեւորելով գյուղի խնդիրների լուծումը, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը:

Հանդիպումից հետո Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի հրավերի ու ընդունելության  համար եւ հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով, որ գյուղը ոռոգման ջրի ներքին ցանցի խնդիր ունի, ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ է տրամադրել: Խորհրդարանի ղեկավարի աջակցությամբ Ելփինը նաեւ 10 տոննա ազոտական պարարտանյութ կստանա: Ելփինցիները ԱԺ նախագահի մոտ բարձրացրել են նաեւ գյուղում ջրամբար կառուցելու հարցը: ԱԺ նախագահը խոստացել է մասնագետներ ուղարկել, որոնք կուսումնասիրեն դրա հնարավորությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Ելփինի բնակիչները շրջեցին ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետեւ լուսանկարվեցին խորհրդարանի ղեկավարի հետ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...