Տպել
08.04.2011
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարզպետունի Մանուկյանը եւ Մխիթար Հարությունյանը ապրիլի 8-ին  հանդիպեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ափփիին եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին:

Հանդիպմանը քննարկվեցին հանրապետությունում մեկնարկած կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը եւ քաղծառայողների աշխատավարձերին առնչվող հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հետաքրքրեց, թե Համաշխարհային բանկը նախատեսում է արդյոք ծրագրեր  քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Ըստ նրա` քաղծառայողների անբավարար աշխատավարձերը նպաստում են համակարգից որակյալ կադրերի արտահոսքին եւ մեծացնում կոռուպցիոն ռիսկերը, ինչն էլ իր հերթին հարվածում է համակարգի արդյունավետ աշխատանքին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Ժան Միշել Ափփին, համաձայնելով հնչած տեսակետների հետ, նշեց, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխման եւ քաղծառայողների աշխատավարձերի առնչությամբ Համաշխարհային բանկը նախատեսում է իրականացնել  առաքելություններ:

Պարոն Ժան Միշել Ափփին  նշեց, որ այլ հարցերի համատեքստում ՀՀ կառավարության հետ  քննարկվել է նաեւ աշխատավարձերի հարցը. առայժմ քննարկվում են որոշ պաշտոնների համար նախատեսվող աշխատավարձերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ այլ հարցերի եւս եւ երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցությունը:


08.04.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 11--14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման ն...

08.04.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները  գումարեցին հերթական նիստերը` օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփ...

08.04.2011
Քննարկվեց Երիտասարդական խորհրդարանի ստեղծման կարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ինչի մասին Ազգային ժողովի նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել: Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման էր հրավիրել  Երեւանի պետական բուհերի ռեկտորների, ուսանողական խորհու...