Տպել
12.04.2011
Պարզաբանում

Ի պատասխան  «Ժամանակ» օրաթերթի հրապարակած  մտացածին  եւ սխալ տեղեկությունների` բազմիցս պարզաբանել ենք,  որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե  առնչություն չի ունեցել եւ չունի Երեւանի  Նալբանդյան 106 հասցեում գտնվող մանկապարտեզի ու դրան հարող տարածքների իրացման, ինչպես նաեւ  այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների հետ:

Եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ  այդ կապակցությամբ տարածվող լուրերն ակնհայտ սուտ են եւ կեղծ: Նմանատիպ  ապատեղեկատվություն եւ չստուգված լրատվություն տարածող լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում  համապատասխան մարմիններից  ճշտել իրենց տեղեկությունները,  տարածել ճշմարիտ տեղեկատվություն եւ չապակողմնորոշել հասարակությանը` պատվեր կատարողի տպավորություն չստեղծելու համար:
 


12.04.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, բացառությամբ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթի, որի քվեարկությունը կիրականացվի ապր...

12.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր  է հղել Բելառուսի Հանրապետության  Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին  եւ Հանրապետության խորհրդի  նախագահ Անատոլի Ռուբինովին. «ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից հղում ենք...

12.04.2011
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունելով հյուրերին`...

12.04.2011
Հերթական բաց դասին մասնակցեցին «Հայ ասպետ» կենտրոնի սաները
Ապրիլի 12-ին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Հայ ասպետ» կրթության կենտրոնի սաները: ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին հետեւելուց հետո նրանք մասնակցեցին ավանդական դարձած բաց դասին, որն այս անգամ անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա ողջունեց կենտրոնի սաների մ...