Տպել
13.04.2011
Ազգային ժողովում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի սաները
1 / 4

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի սաներն ապրիլի 13-ին հյուրընկալվել էին ՀՀ Ազգային ժողովում: ԱԺ «Բաց դաս»  ծրագրի շրջանակներում  նրանք  ներկա  գտնվեցին խորհրդարանի նիստին, ինչին հաջորդեց գյումրեցի աշակերտների հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

 ԱԺ նախագահը տեղեկություններ հաղորդեց  խորհրդարանի կառուցվածքի, լիազորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձավ ներքին կյանքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք  հարցերի:

Հենակետային վարժարանի սաներն անկաշկանդ մթնոլորտում խորհրդարանի ղեկավարին ուղղեցին իրենց հարցերը: ԱԺ նախագահի հետ   հարցուպատասխանը վերածվեց անմիջական զրույցի, որին մասնակցեցին նաեւ հանդիպմանը ներկա  ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, վարժարանի մանկավարժները: Հատկապես աշխույժ քննարկում ծավալվեց միասնական քննության թեստերի եւ գնահատման համակարգի շուրջ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց արդարությունն ու անաչառությունը քննական համակարգում, միաժամանակ,  հորդորեց արդյունավետ  օգտագործել ուսման տարիները եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան արժանի տեղ գտնել կյանքում:

ԱԺ նախագահը խոստացավ այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան եւ այնտեղ կրկին հանդիպել  երեխաների հետ:

Գյումրեցի աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի նախագահի հետ:


13.04.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյան
Խորհրդարանն ապրիլի 13-ի նիստն սկսեց քվեարկություններով. ընդունվեցին նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, բացառությամբ ՀՅԴ հեղինակած` «Կենսաապահովման նվազագույն  զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի: Հեղինակներն առաջարկեցին ...

13.04.2011
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարանի վերաբերյալ
Ի լրումն 04.04.2011թ. «Երիտասարդական խորհրդարան ստեղծելու մասին» հայտարարության հայտնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար որոշակի քվոտա հատկացվել է նաեւ ոչ պետական ուսումնական հաստատություններին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու ...