Տպել
19.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 19-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու  առթիվ եւ  հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարությունը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական  բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով`  Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրեց, որ ամեն ինչ կանի հայ-վրացական հարաբերությունների հետագա  ամրապնդման եւ ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցները  քննարկեցին  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` բարձր գնահատելով երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցության մակարդակը եւ երկու ժողովուրդների բարեկամությունը:


19.04.2011
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղ...