Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին :
Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրանց ներդրումը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ռիկստագի նախագահին եւ այն 131 պատգամավորներին, ովքեր` հաշվի չառնելով որոշ պետական գործիչների կողմնակալ կեցվածքը եւ անտեսելով շահադիտական նկատառումները, կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը` հանուն պատմական արդարության վերականգնման: «Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց մեծ եղեռնի դատապարտումը եւս մեկ քայլ է ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխման համար» -շեշտեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, ԱԺ նախագահը շեշտեց, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության խաղաղ լուծումը միակ ճանապարհն է եւ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը` ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով:
Հովիկ Աբրահամյանը մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում, նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճում է վերջինիս ռազմական բյուջեն, եւ այս ամենը անհնարին է դարձնում տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հաստատումը: Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:
ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին` նշելով, որ ՀՀ Նախագահը քաղաքական կամք դրսեւորեց ու քայլ կատարեց հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց ցավոք Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ծավալումը, այդ թվում միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: «Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության օրինակ, եւ երկու խորհրդարանների արդյունավետ համագործակցությունն իր ավանդը կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում» -նշեց Հովիկ Աբրահամյանը:
Տիկին Էնոքսոնը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին իրենց ԱԺ պատվո մեդալով պարգեւատրելու համար` շեշտեց, որ համամիտ է Հովիկ Աբրահամյանի այն մտքի հետ, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը կարեւոր քայլ է ցեղասպանության ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխման համար եւ այն պետությունը, որն իրագործել է այդ ոճիրը պետք է ներողություն խնդրի, քանի որ առաջ գնալու համար պետք է անցյալը հիշել: «Հայաստանը չունի նավթ, գազ, ելք դեպի ծով, բայց ունի ամենակարեւորը` հայ ժողովուրդ հայրենիքում եւ սփյուռքում: Դուք ունեք լավագույնը ` ձեր մտավոր մեծ ներուժը»-ասաց շվեդ պատգամավորը:
Տիկին Էնոքսոնը լինելով շվեդ-հայկական պատգամավորական խմբի նախագահը` կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` առանձնացնելով բարեկամական խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` շվեդ պատգամավորները նույնպես կարեւորեցին հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հարցաշար Երիտասարդական խորհրդարան դիմողների համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ Հարց 1. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը: Հարց 2. Ու՞մ է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Հարց 3. ...
Հրապարակել միայն ստուգված փաստեր
Ազգային ժողովին ու նրա ղեկավարությանը վերաբերող ոչ հավաստի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար բազմիցս ենք հորդորել ԶԼՄ-ների մեր գործընկերներին` նախապես իրենց ունեցած տեղեկությունները ճշտել ԱԺ համապատասխան վարչության հետ, որպեսզի թյուրիմացության մեջ չգցեն ընթ...
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը ԱԺ ա...
Շվեդ պատգամավորները խորհրդարանում
Կոալիցիան ներկայացնող խորհրդարանական ուժերի` «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները ապրիլի 22-ին հանդիպեցին Շվեդիայի Ռիկստագի պատգամավորներ տկն Անելի Էնոքսոնի եւ պրն Ֆրեդերիկ Մալմի հետ: Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին...
ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներին
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...