National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
24.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին ՀՀ Ազգային ժողովն իր հարգանքի տուրքն է մատուցում Թուրքիայի կողմից 1914-1923թթ. մարդկության դեմ իրականացված ոճիրների հետեւանքով նահատակված միլիոնավոր զոհերի հիշատակին:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Օսմանյան կայսրության տարածքներում թուրքական իշխանությունները բնիկ ժողովուրդների նկատմամբ իրագործեցին բնաջնջման ցեղասպանական գործողություններ:

Այս ոճրագործ ծրագրի հետեւանքով փոխվեց տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, պատմական բնօրրաններում ոչնչացվեց կամ յուրացվեց այդ ժողովուրդների հոգեւոր - մշակութային ժառանգությունը:

Այն, որ ցայսօր համընդհանուր ճանաչման չեն արժանացել հայերի, ասորիների ու հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր վայրերում իրականացվեն նորանոր ցեղասպանություններ, եւ այս շղթան դեռ փակված չէ:

Իրենց հերթին, թուրքական իրարահաջորդ կառավարությունները մերժում են ճանաչել իրենց նախորդների կողմից իրականացված ցեղասպանությունները` խեղաթյուրելով պատմական փաստերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում.

հանուն պատմական արդարության վերականգնման, հետագա ցեղասպանությունների կանխման եւ ազգերի միջեւ բարիդրացիության հաստատման ճանաչել եւ դատապարտել հայ, ասորի եւ հույն ժողովուրդների նկատմամբ անցած դարասկզբին Թուրքիայում իրականացված ցեղասպանությունները:

Միաժամանակ, մեկ անգամ եւս մեր երախտագիտությունն ենք հայտնում այն միջազգային կազմակերպություններին, երկրներին, որոնց խորհրդարանները կամ պետական ատյանները ճանաչել ու դատապարտել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ համապատասխան վերաբերմունք են դրսեւորել մեզ բախտակից  ժողովուրդների  ողբերգությունների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Թուրքիայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` վերացնելու բոլոր իրավական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք թույլ չեն տալիս Թուրքիայի հասարակությանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու անցյալը, հատկապես` Հայոց  ցեղասպանության փաստն ու մարդկության դեմ իրականացված ոճիրում այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետությունը հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

Հայաստանի որեւէ հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի ցեղասպանության եւ հայրենազրկման իրողությունը: Այն պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից»:
 


24.04.2011
Հարգանքի տուրք ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը , ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,  վարչապետ Տիգրան Սարգսյանը,  Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,  ԱԺ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք ապրիլի 24-ի առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի ...

24.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ:  Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am