Տպել
24.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
1 / 3

Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ:  Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ: