Տպել
05.11.2012
Հանդիպում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են ունեցել Ջեյմս Ապատուրայը եւ նրա գործընկերները: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ նա ընդգծեց, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց եւ խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ազատության եւ արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների եւ սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կարեւորեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվելու եւ հերոսացվելու՝ միջազգային բոլոր նորմերին հակասող ու աղաղակող փաստին, դրա առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտնած մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ:

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրեց, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձեւաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը եւ Վարդան Օսկանյանը հավաստիացրին, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարեւոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Անկախ եւ ինքնուրույն ապրելու ճանապարհը բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել,- ասաց Կորյուն Նահապետյանը,-սա ոչ միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, այլեւ ողջ հասարակության համոզումը»:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:


05.11.2012
«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատե...

05.11.2012
Նոյեմբերի 6-ին տեղի կունենա նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը
Նոյեմբերի 6-ին ժամը 12:00-ին աշխատանքը կսկսի նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը: Պատգամավորական մանդատների հանձնումը կսկսվի Ժամը 11:00-ին: Երիտասարդական խորհրդարանի անդամներին խնդրում ենք Ազգային ժողովում լինել ժամը 10:30-ից՝ անձը հաստատող փաստաթղթով:...