Տպել
08.11.2012
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին ամփոփեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները:

Հանձնաժողովը քննարկեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը համաձայն ՄԻՊ կողմից ներկայացված հայտի (188.375.9 հազար դրամ) նախատեսելու հարցը:

Ինչպես տեղեկացրեց Էլինար Վարդանյանը, 11.817.3 հազար դրամով պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման ավելացման առաջարկը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի՝ օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացմամբ եւ ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին առաջարկին: