National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.11.2012
Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 1

Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ նկատի ունենալով ՀՀ վարչական դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությունը՝ առաջարկվում է 10-ով ավելացնել վարչական դատարանի դատավորների թիվը: Արդարադատության փոխնախարարի տվյալներով՝ այսօր այդ դատարանում յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է 850-1000 գործ:

Առաջարկվում է նաեւ կատարել փոփոխություն, որը վերաբերում է դատավորների՝ մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը կենսաթոշակ ստանալու հիմքերին: Այն դատավորները, ովքեր մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը կունենան այնպիսի հիվանդություն կամ ֆիզիկական արատ, որի հիմքով կդադարեցվեն նրանց լիազորությունները, կարող են ստանալ դատավորի կենսաթոշակ՝ հաշմանդամության կենսաթոշակից օգտվելու պահից սկսած:

Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունների ընդունմամբ կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կապահովվի տարբեր դատարանների դատավորների սոցիալական ապահովության հավասարեցված մոտեցում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ նույնպես նիստ գումարեց եւ քննարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Առաջին նախագծով առաջարկվում է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով ներառել համախառն եկամտի մեջ` որպես այդ սուբսիդիաների ստացման դիմաց կատարվող` ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներից ստացվող հասույթ:

Երկրորդ նախագծով առաջարկվում է պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհներն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկել միայն այն դեպքերում, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:


12.11.2012
Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց ք...

12.11.2012
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովը հանդիպեց ԱԺ պատգամավորների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշ...

12.11.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացված կոնֆերանսին
ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները: Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել ...

12.11.2012
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով նոյեմբերի 12-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը: Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am