Տպել
14.11.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Շուշիում
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ: Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշեց հանաձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կնքվել է հուշագիր՝ միտված հետագա անելիքներին: Հուշագրով մասնավորապես որոշվել է երկու հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումներ, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, նպաստել արդյունավետ մոդելների ներդրմանը եւ աշխատանքների որակի բարձրացմանը:

Աշխատանքային այցի շրջանակում նիստի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Շուշիում, այցելել հակաօդային պաշտպանության զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային: Կազմակերպվել է այց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար, Դադիվանք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից իրենց տպավորություններից խոսեցին հանձնաժողովի մյուս անդամները եւս: Պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արթուր Գեւորգյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը մանրամասներ ներկայացրեցին արտագնա նիստից, ձեռք բերված պայմանավորվածություններից, նաեւ խոսեցին այն խնդիրներից, որոնք իրենք նկատել են Արցախի մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում:

Նրանք բոլորն էլ կարեւորեցին մշակութային դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու, նրա միջազգային ճանաչմանը հասնելու տեսանկյունից:


14.11.2012
Խորհրդարանը շարունակեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախորդ օրը քննարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյ...

14.11.2012
Հայաստանում Լատվիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Կարապետյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսի հետ: Ողջունելով հյուրին՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կուսակցության ...

14.11.2012
Ազատուհի Մնացականյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը: Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաեւ Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպե...