National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.11.2012
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ խորհրդարանում
1 / 3

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին:

Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է:

Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ:

Ջոն Հեֆերնը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հարցի հետ կապված՝ անդրադարձ կատարվեց օրերս ընդունված Վերահսկիչ պալատի՝ հաջորդ տարվա ծրագրին եւ դրանում ներառված առաջարկներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին եւ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարեւորվեց արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ:


19.11.2012
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում
Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am