Տպել
22.11.2012
Տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 6

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդարանական կենտրոնում տեղի ունեցան ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը: Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որն ընտրվեց նշված հանձնաժողովի փոխնախագահ: Մի շարք հարցերի թվում հանձնաժողովը մասնավորապես անդրադարձավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի 2012 թ. մայիսյան նստաշրջանի արդյունքներին, ՀԱՊԿ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման աշխատանքների ընթացքին, Միջազգային առեւտրական պայմնագրերի կնքման ժամանակ օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառելու հակազդեցության ՀԱՊԿ խորհրդատվության նախագծին, 2011-2015 թթ. ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ համահարթեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի իրականցման ընթացքին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Կորյուն Նահապետյանը: Վերջինս ներկայացրեց «2012 թ. սեպտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հաձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արդյունքների մասին» զեկույցը: Նա առաջարկեց նաեւ հանձնաժողովներում քննարկման նոր ընթացակարգ, այն է. ամենակարեւոր թեմաներով նախօրոք նշանակել զեկուցող, որի ելույթի բովանդակությանը նախապես կծանոթանան հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստին զեկույցը քննարկել առաջարկված դիտողությունների արդյունքների հիման վրա:

Աշխույժ քննարկումներ տեղի ունեցան ՀԱՊԿ անդամ պետությունների համար ՌԴ-ում զինվորական կադրերի, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների աշխատողների պատրաստման փորձի վերաբերյալ, որը ներկայացրեց ՌԴ ԴԺ ԴԽ Կոմիտեի նախագահ Վ.Օզերովը:

ՀԱՊԿ-ի ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Կարեւոր հարցերից էր միջազգային հումանիտար օրենսդրական չափանիշների եւ ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրական դաշտի ինտեգրացիայի համեմատական վերլուծության անցկացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որը ներկայացրեց Միջազգային Կարմիր Խաչի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի իրավական հարցերով տարածաշրջանային խորհրդական Մարիա Թերեզա Դութլին:

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցան նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ նշված հանձնաժողովի փոխնախագահ: Նիստում լսվեցին Բելառուսում եւ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների արդյունքների մասին զեկույցները: Քննարկվեց ԱՊՀ ՄԽՎ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համաձայնեցված գործողությունների մասին հարցը:

Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Վերջինս ընտրրվեց ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Մեր պատգամավորները շահագրգիռ մասնակցություն ունեցան «ԱՊՀ անդամ պետությունների համար օրինակելի Կրթական օրենսգրքի ընդհանուր մասում փոփոխություների եւ լրացումների վերաբերյալ» նախագծի քննարկմանը: Քննության առնվեցին նաեւ հայ խորհրդարանականների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանը եւ Վահան Բաբայանը: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոլոգիական գյուղատնտեսական արտադրությանը, տարբեր տեսակի ձայնային ազդեցություններից բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության օրինակելի օրենքի մշակմանը, բիովտանգներից պաշտպանվածության ԱՊՀ անդամ երկրների միասնական տեղեկատվական համակարգի վերաբերյալ համաձայնագրի մշակմանը, այլ ոլորտներին վերաբերող համատեղ ծրագրերին:  
 


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...