Տպել
26.11.2012
Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 23-24-ը աշխատանքային այց կատարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվեցին բրյուսելյան նիստի օրակարգում ներառված հարցերն ու խնդիրները:

ՀՀ ԵՄ պատվիրակության կազմում էին Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար, ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ): Հանդիպման մասնակիցները, կարեւորելով հայկական երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը, հանդես եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով եւ գործնական առաջարկություններով:


26.11.2012
Հանդիպում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կատերինա Կոնեչնայի գլխավորած պատվիրակության հետ...