Տպել
27.11.2012
Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 1

Նոյեմբերի 27-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը : Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11:00-ին ԱԺ 334 սենյակում: