Տպել
28.11.2012
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք հայտնեց, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը՝ նշելով, որ դրա աշխուժացումը կնպաստի երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության խորացմանը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Թուրքմենստանի որդեգրած չեզոք դիրքորոշումը շատ հարցերում՝ համանման մոտեցում ակնկալելով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Նա բարձր գնահատեց այն հոգատարությունը, որ ցուցաբերում են Թուրքմենստանի իշխանություններն այդ երկրում բնակվող շուրջ քսան հազար մեր հայրենակիցների հանդեպ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կուրբանգուլ Բայրամովան Հայաստանի եւ Թուրքմենստանի հարաբերությունները որակեց որպես դինամիկ, դրականորեն զարգացող: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը՝ նա ընդգծեց նաեւ այն ներուժը, որն առկա է տնտեսական փոխգործակցության ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկ, քիմիական արդյունաբերությունների, գյուղատնտեսության բնագավառներում: Տիկին Բայրամովան հավաստիացրեց, որ Թուրքմենստանի չեզոքության քաղաքականությունն անփոփոխ է՝ համոզմունք հայտնելով, որ հակամարտությունների լուծումները նախ եւ առաջ պետք է գտնեն դրանցում ներքաշված կողմերը:

Երկուստեք ընդգծվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում:


28.11.2012
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց եվրոպացի փորձագետների հետ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտա...

28.11.2012
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 28-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւ...

28.11.2012
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ ՏԻՄ համակարգի զարգացմանը
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կա...