Տպել
29.11.2012
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած 21-րդ նիստի աշխատանքները լրագրողների համար ամփոփեցին հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ փոխնախագահը քննարկված թեմաներից կարեւորեց երտասարդական քաղաքականության որորտում հայ-ռուսական համագործակցության հարցը: Անդրադարձ է եղել այդ առնչությանբ առկա օրենսդրական հիմքին, վարվող քաղաքականությանը, իրականացվող համատեղ ծրագրերին ու նախագծերին: Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ աշխույժ քննարկման արդյունքում ընդունվել է արձանագրություն, որտեղ տեղ են գտել մի շարք առաջարկություններ կապված համագործակցության հետագա զարգացման, երիտասարդական քաղաքականության ոլորտում հնարավոր նոր նախագծերին, այդ թվում՝ կրթական, մշակութային, հումանիտար կապերի զարգացման, երիտասարդական խորհրդարանի հետ:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է գործունեության երկամյա ծրագիրը, ինչպես նաեւ գալիք տարվա մայիսին կայանալիք հաջորդ նիստի օրակարգը: Վերջինում տեղ են գտել ինտեգրացիոն գործըթացների վերլուծությանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության աշխուժացմանը վերաբերող հարցերը: Երկրորդ հարցի առնչությամբ նախատեսվել է անցկացնել հատուկ նիստ:

Համանախագահներն արդյունավետ գնահատեցին հանձհաժողովի երեւանյան նիստի աշխատանքները: Նիկոլայ Ռիժկովը կարեւորեց հաձնաժողովի նիստերի պարբերական՝ տարին երկու անգամ անցկացումը, նշելով, որ երկու կողմից էլ տարվում են շահագրգիռ, նպատակային աշխատանքներ: Նա խոսուն փաստ համարեց այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում է այն խորհրդարանականների թիվը, որոնք ցանկություն են հայտնում անդամակցելու միջխորհրդարանական հանձնաժողովին: Նիկոլայ Ռիժկովի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ երկկողմ կապերը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթությունում բավականին լուրջ կերպով զարգանում են: «Լավ կլիներ, որ տնտեսական փոխգործակցությունը նույնքան դինամիկ զարգանար, որքան միջպետական հարաբերությունները»,- նշեց ռուսական կողմի համանախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ խորհրդարանի ղեկավարությանն ու հայ գործընկերներին՝ աշխատանքների լավագույնս կազմակերպման եւ շահագրգիռ ու գործնական քննարկումների համար: Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրեց, որ ռուս խորհրդարանականների տասներկու հոգանոց ներկայացուցչական պատվիրակությունն այցելելու է նաեւ Սպիտակ եւ Գյումրի՝ տեղում ծանոթանալու կատարված վերականգնողական աշխատանքներին:

Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:


29.11.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ» Սինգապուրի պայմանագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյ...

29.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները: Ողջունելով Թուրքմենստանի ն...

29.11.2012
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում
Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահ...