Տպել
29.11.2012
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած 21-րդ նիստի աշխատանքները լրագրողների համար ամփոփեցին հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ փոխնախագահը քննարկված թեմաներից կարեւորեց երտասարդական քաղաքականության որորտում հայ-ռուսական համագործակցության հարցը: Անդրադարձ է եղել այդ առնչությանբ առկա օրենսդրական հիմքին, վարվող քաղաքականությանը, իրականացվող համատեղ ծրագրերին ու նախագծերին: Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ աշխույժ քննարկման արդյունքում ընդունվել է արձանագրություն, որտեղ տեղ են գտել մի շարք առաջարկություններ կապված համագործակցության հետագա զարգացման, երիտասարդական քաղաքականության ոլորտում հնարավոր նոր նախագծերին, այդ թվում՝ կրթական, մշակութային, հումանիտար կապերի զարգացման, երիտասարդական խորհրդարանի հետ:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է գործունեության երկամյա ծրագիրը, ինչպես նաեւ գալիք տարվա մայիսին կայանալիք հաջորդ նիստի օրակարգը: Վերջինում տեղ են գտել ինտեգրացիոն գործըթացների վերլուծությանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության աշխուժացմանը վերաբերող հարցերը: Երկրորդ հարցի առնչությամբ նախատեսվել է անցկացնել հատուկ նիստ:

Համանախագահներն արդյունավետ գնահատեցին հանձհաժողովի երեւանյան նիստի աշխատանքները: Նիկոլայ Ռիժկովը կարեւորեց հաձնաժողովի նիստերի պարբերական՝ տարին երկու անգամ անցկացումը, նշելով, որ երկու կողմից էլ տարվում են շահագրգիռ, նպատակային աշխատանքներ: Նա խոսուն փաստ համարեց այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում է այն խորհրդարանականների թիվը, որոնք ցանկություն են հայտնում անդամակցելու միջխորհրդարանական հանձնաժողովին: Նիկոլայ Ռիժկովի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ երկկողմ կապերը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթությունում բավականին լուրջ կերպով զարգանում են: «Լավ կլիներ, որ տնտեսական փոխգործակցությունը նույնքան դինամիկ զարգանար, որքան միջպետական հարաբերությունները»,- նշեց ռուսական կողմի համանախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ խորհրդարանի ղեկավարությանն ու հայ գործընկերներին՝ աշխատանքների լավագույնս կազմակերպման եւ շահագրգիռ ու գործնական քննարկումների համար: Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրեց, որ ռուս խորհրդարանականների տասներկու հոգանոց ներկայացուցչական պատվիրակությունն այցելելու է նաեւ Սպիտակ եւ Գյումրի՝ տեղում ծանոթանալու կատարված վերականգնողական աշխատանքներին:

Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...