Տպել
29.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
1 / 5

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները:

Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի ջերմ ողջույնները եւ պաշտոնական այցի հրավերը: Պարոն Բերդիմուհամեդովի համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նա կարեւոր եւ օգտակար համարեց Հայաստանի փորձը օրենսդրական բարեփոխումների ոլորտում: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության զարգացումը` Թուրքմենստանի նախագահը նշեց, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը եւ տեղեկացրեց, որ այսօր մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Պարոն Բերդիմուհամեդովը նշեց, որ առեւտրատնեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով 2013թ. Աշգաբադում կկազմակերպվի գործարար ֆորում եւ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց մասնակցել այդ միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...