National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.11.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ» Սինգապուրի պայմանագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ապրանքային նշանների գրանցման վարչական գործընթացները ներդաշնակեցնելու ժամանակակից եւ ճկուն միջազգային համակարգ: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2012թ. հունիսի 21-ի դրությամբ պայմանագիրը ստորագրել է 55 պետություն, ուժի մեջ է մտել 26 պետության համար:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց նաեւ 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիան, որով նախատեսվում է դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրել պատշաճ տարանցիկ առեւտրի հնարավորություն՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ կոնվենցիայով սահմանվում է, որ տարանցվող ապրանքների նկատմամբ չպետք է կիրառվի որեւէ մաքսատուրք, եւ տարանցման փոխադրամիջոցների համար չպետք է գանձվեն հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են տարանցման պետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի եւ տուրքերի չափը:

Պատգամավորները քննարկեցին 2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Արտոնագրային իրավունքի մասին» պայմանագիրը, որի նպատակն է ներդաշնակեցնել եւ արդիականացնել ազգային եւ տարածաշրջանային արտոնագրերի հայտերի եւ արտոնագրերի վերաբերյալ նախնական փորձաքննության ընթացակարգը՝ դրանով այդ գործընթացները դարձնելով օգտագործման համար ավելի հարմար: Հիմնական զեկուցող Գարեգին Մելքոնյանն ասաց, որ պայմանագրին անդամակցությունը չի ենթադրում փոփոխություններ ՀՀ օրենքներում:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրեց 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը (կից վերապահումով), որի վավերացումը հնարավորություն կընձեռի կողմերին անձանց միջպետական հետախուզման ոլորտում ստեղծել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ:

Հունան Պողոսյանը ներկայացրեց նաեւ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը (կից վերապահումով եւ առարկությամբ): Ըստ հիմնական զեկուցողի՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառությունը եւ դրանց չարաշահումը լուրջ վտանգ են ԱՊՀ մասնակից պետությունների ազգային անվտանգությանը, ժողովրդի առողջությանը եւ բարեկեցությանը, ուստի համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա սահմանելու նշված նյութերի նմուշների հանձնման կարգը՝ նպաստելով դրանց անօրինական շրջանառության դեմ արդյունավետ հակազդեցության գործում կողմերի տեղեկատվական համագործակցության ամրապնդմանը:

2011 թվականի դեկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ արձանագրության նպատակն է հստակեցնել Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության հետ կապված հարցերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է հարկային վարչարարությունը բարեփոխելու եւ արդիականացնելու միջոցով կրճատել հարկերից խուսափումը, բարձրացնել հարկային պարտավորությունների կամավոր կատարումը եւ վարչական արդյունավետությունը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:


29.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները: Ողջունելով Թուրքմենստանի ն...

29.11.2012
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած 21-րդ նիստի աշխատանքները լրագրողների համար ամփոփեցին հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ փոխնախագահը քննար...

29.11.2012
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում
Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am