Տպել
17.01.2013
ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացել է 1876 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 468, փոխնախագահներին` 40 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 594 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 749 նամակ. պատասխանել են բոլորին:

Ազգային ժողովին հասցեագրվել է 25 նամակ. պատասխանվել է բոլորին:


17.01.2013
Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջի...